Կարևոր իրադարձություններ

ՀՀ Կառավարությունը Արցախին 10 շտապօգնության ավտոմեքենա նվիրաբերեց

10 Սեպտեմբեր, 2020 13:01
ՀՀ Կառավարությունը Արցախին 10  շտապօգնության ավտոմեքենա նվիրաբերեց

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց առողջապահության նախարարության հաշվեկշռում հաշվառված շտապ բժշկական օգնության տասը «Ֆորդ» տեսակի ավտոմեքենա ետ վերցնել և նվիրաբերել Արցախի Հանրապետությանը։

Հարցը զեկուցող առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանն ասաց, որ նվիրաբերվող մեքենաներից 3-ը ռեանիմոբիլ է, 7-ը՝ գծային ավտոմեքենա՝ հագեցած բժշկական սարքավորումներով եւ պարագաներով։ Ընդհանուր արժեքը 295 մլն 850 հազար 4 դրամ է։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շատ լավ նախագիծ է. «Հույս ունենք, որ Արցախում այս մեքենաները շատ չեն օգտագործվի և կօգտագործվեն բացառապես ծննդօգնության նպատակներով»։

 

Լրահոս

Դիտել ավելին