Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560
    570

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

Սեպտեմբերի մեջ 10-20 ավիաընկերություններ կվերսկսեն կանոնավոր չվերթները դեպի ՀՀ․ Նիկոլ Փաշինյան

10 Սեպտեմբեր, 2020 11:47
Սեպտեմբերի մեջ 10-20 ավիաընկերություններ կվերսկսեն կանոնավոր չվերթները դեպի ՀՀ․ Նիկոլ Փաշինյան

Քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտեր է հավաքում, որպեսզի հասկանանք, թե որ ավիրաընկերություններն են, որոնք պատրաստվում են դեպի Հայաստան կանոնավոր ավիաչվերթները վերականգնել։ Այս մասին այսօր ՀՀ Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչքան հասկանում եմ սեպտեմբերի մեջ 1-2 տասնյակ ավիաընկերություններ կվերսկսեն կանոնավոր չվերթները դեպի ՀՀ։ Ընդ որում մենք փոփոխություն ենք իրականացրել նաև կարանտինային ռեժիմների հետ կապված։ Արտերկրից ժամանած այն քաղաքացիները, ովքեր չեն ուզում կարանտինում մնալ 14 օր կարող են տեղում կորոնավիրուսի թեստ հանձնել, 1 օրվա ընթացքում պատասխանը կլինի և եթե այն բացասական լինի , անձը կարող է կարանտին չանցնել»,- նշեց վարչապետը։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հայտարարեց, որ ՀՀ-ն այս պահի կարգավորումներով օդային ճանապարհով մուտքի արգելք չի սահմանել որևէ երկրի քաղաքացիների նկատմամբ։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ իր հերթին ասաց, որ ԵԱՏՄ-ում հարց են բարձրացրել, որպեսզի կանոնավոր ուղևորափոխադրումների վերականգնման սցենար մշակեն։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին