Կարևոր իրադարձություններ

Եթե ընտանիքում կա բացասական դինամիկա, նշանակում է այդ ընտանիքին անմիջապես պետք է միջամտել. Հայկ Չոբանյան

09 Սեպտեմբեր, 2020 23:01
Եթե ընտանիքում կա բացասական դինամիկա, նշանակում է այդ ընտանիքին անմիջապես պետք է միջամտել. Հայկ Չոբանյան

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել մարզում երեխաների իրավունքների և շահերի պաշտպանություն իրականացնող պետական և ոչ պետական շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Խոսելով մասնավորապես Խաշթառակ համայնքում մանկահասակ երեխաներին ծեծի ենթարկելու դեպքի մասին, մարզպետն այնուհետև անդրադարձել է երեխաների պաշտպանության համակարգի խնդիրներին ընդհանրապես, նշել, որ պետք է փոխվեն մոտեցումները ծանր վիճակում գտնվող ընտանիքների նկատմամբ, ապահովվի դրական զարգացում, որպեսզի ընտանիքներն ապահովագրված լինեն նման դեպքերից:

«Եթե ընտանիքում կա բացասական դինամիկա, նշանակում է այդ ընտանիքին անմիջապես պետք է միջամտել»,-ասել է մարզպետը և, անկախ ենթակայությունից, կարևորել բոլոր կառույցների համագործակցված ու համակարգված աշխատանքը:

Մարզպետարանը նշում է, որ խորհրդակցության ընթացքում ներկայացվել ու քննարկվել են առանձին դեպքեր ու նաև այն խնդիրները, որոնց բախվել են ոլորտի աշխատակիցներն իրենց գործունեության ընթացքում:

Տրվել է մեկշաբաթյա ժամանակ՝ պատրաստել և ներկայացնել կանոնակարգ ծանր իրավիճակում գտնվող ընտանիքների սոցիալական աջակցության և համագործակցության վերաբերյալ:

 

Լրահոս

Դիտել ավելին