Կարևոր իրադարձություններ

Չարենցավանցու աշխատասենյակից խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածովներ

09 Սեպտեմբեր, 2020 22:10
Չարենցավանցու աշխատասենյակից խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածովներ

ՊՊԳՎ Հրազդանի պահպանության բաժնի ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ էին ստացել, համաձայն որոնց Չարենցավանի 4-րդ թաղամասի բնակիչներից մեկն իր աշխատավայրում ապօրինի թմրամիջոց է պահում։

Ոստիկանության Չարենցավանի բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում սեպտեմբերի 1-ին խուզարկվել է 44-ամյա տղամարդու աշխատասենյակը։ Ոստիկանության ծառայողները հայտնաբերել ու առգրավել են չորացված-մանրացված, մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածներով 11 փաթեթ՝ ընդհանուր 65 գրամից ավելի քաշով։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Կասկածվողի հայտնածով՝ դրանք իրենն են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին