Կարևոր իրադարձություններ

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. 67–ամյա վարորդը Toyota Prado-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվել. կա 1 զոհ, 1 վիրավոր

09 Սեպտեմբեր, 2020 21:44
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. 67–ամյա վարորդը Toyota Prado-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվել. կա 1 զոհ, 1 վիրավոր

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ուեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Toyota Prado մակնիշի 88 PP 887 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի օպերատիվորեն ժամանած Թալինի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն:

Բժիշկները մինչև նրան հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:

Փաստի առիվ Ա. Քոթանջյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն ու վիրավորը ուղևորներ են:

Ա. Քոթանջյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

 

Լրահոս

Դիտել ավելին