Կարևոր իրադարձություններ

Արցախի նախագահն ընդունել է «Իզմիրլյան» հիմնադրամի պատասխանատուներին

09 Սեպտեմբեր, 2020 19:50
Արցախի նախագահն ընդունել է «Իզմիրլյան» հիմնադրամի պատասխանատուներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանին և փոխտնօրեն Բաբկեն Բաբայանին:

Հանդիպման մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի կայքը:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել հիմնադրամի գործունեությունը՝ նշելով, որ կառույցն առաջիններից էր, որ աջակցության ձեռք մեկնեց Արցախին: «Իզմիրլյան» հիմնադրամի շնորհիվ հատկապես վերջին տարիներին հաջողությամբ կյանքի են կոչվել կրթական, ականազերծման և մի շարք այլ ծրագրեր, որոնք կարևոր նշանակություն ունեն արցախահայության համար:

Արայիկ Հարությունյանն իր երախտագիտությունն է հայտնել Իզմիրլյան ընտանիքին հայրենանվեր գործունեության համար` ընդգծելով կառավարության՝ հետայսու ևս ակտիվ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:
«Իզմիրլյան» հիմնադրամի պատասխանատուներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար և նշել, որ պատրաստ են քննարկել նոր առաջարկներ:

 

Լրահոս

Դիտել ավելին