Կարևոր իրադարձություններ

Մեկնարկում է «Ֆուտբոլն աշխարհի բարեկամության համար» ամենամյա ծրագիրը

09 Սեպտեմբեր, 2020 19:33
Մեկնարկում է «Ֆուտբոլն աշխարհի բարեկամության համար» ամենամյա ծրագիրը

«Գազպրոմ» հանրային բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող միջազգային մանկական սոցիալական ամենամյա «Ֆուտբոլը բարեկամության համար» (FOOTBALL FOR FRIENDSHIP)ծրագիրը հայտարարեց «Ֆուտբոլն աշխարհի բարեկամության համար» (F4F World) խաղի մեկնարկի մասինՍկիզբը նախատեսվում է 2020թ. աշնանը և առաջին գրանցվող օգտատերերի համար խաղնամբողջությամբ կլինի անվճար: Այս տարի ծրագիրն անց է կացվելու օնլայն եղանակով, իսկ հատուկ թվային հարթակը միավորելու է տարբեր տարիքային խմբերի ավելի քան 10 հազար մասնակիցների: 

Առաջին անգամ ֆուտբոլի պատմության մեջ աշխարհի օգտատերերը հնարավորություն կունենանմասնակցելու «Ֆուտբոլը բարեկամության համար» կանոններով մրցումներին` միավորվելով միջազգային հավաքականներումՖուտբոլային սիմուլյատոր ժանրում նոր բազմամարտ խաղը  հիմնված է ծրագրի կարևորագույն արժեքների վրա, ինչպիսիք ենընկերությունը, խաղաղությունն ու հավասարությունը: Ծրագիրը մշակվել է ոլորտում ավելի քան քսան տարվա փորձ ունեցող ծրագրային ապահովմամբ զբաղվող «DataArt»-ը ընկերությունը, իսկ խաղը հասանելի կլինի  MS Windows, Apple MacOS, Android, iOS հարթակներում: 

«Մեր թիմի համար մեծ պատիվ է մասնակցություն ունենալ այսչափ սոցիալական բարձր նշանակություն ունեցող խաղի մշակման գործում: Նախագծի ստեղծման վրա աշխատում են աշխարհի տարբեր երկրներից մարդիկ, որոնք ունեն տարբեր մասնագիտություններ, խոսում են տարբեր լեզուներով, սակայն նրանց բոլորին միավորում է ոչ միայն «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագիրըայլև ցանկությունը` ստեղծելու առավելապես հետաքրքիր հարթակ ֆուտբոլասերների համար»- նշում են  DataArt ընկերությունից:

«Ֆուտբոլն աշխարհի բարեկամության համար»ծրագիրը թույլ կտա ուղիղ եթերում  կազմակերպել միջազգային հավաքական թիմերի մրցումներ, որտեղյուրաքանչյուր ֆուտբոլիստի համար պատասխանատվություն են կրում տարբեր երկրների օգտատերերը: Յուրաքանչյուր թիմում ներառված ենդարպասապահ, պաշտպան, երկու հարձակվող, երկու կիսապաշտպան, ինչպես նաև մարզիչ և պահեստային խաղացողներ«Ֆուտբոլն աշխարհի  բարեկամության համար» ծրագիրը հնարավորություն է տալիս օգտատերերին միանալ թիմերին կամ ստեղծել սեփականը` հրավիրելով ծանոթ կամ պատահականխաղացողների: Դասական կանոններից բացի խաղացողներին առաջին անգամ հասանելի են նոր կանոններով մրցախաղեր, որոնք հիմնված են միջազգային  «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրի գաղափարախոսության վրա:

Հիշեցնենք, որ «Ֆուտբոլը բարեկամության համար»միջազգային մանկական  սոցիալական ամենամյա ծրագիր է, որը 2013թ-ից  իրականացվում է  «Գազպրոմ»ՀԲԸ կողմից: Նախորդ յոթ մրցաշրջանների ընթացքում ծրագիրը միավորել է վեց հազարից ավել մասնակիցների:Ծրագրին կարող են մասնակցել աշխարհի տարբեր երկրների 12 տարեկան պատանի ֆուտբոլիստներ և լրագրողներ: Տարբեր երկրներ և մշակույթներ ներկայցնող երիտասարդ ֆուտբոլիստները միավորվում են հավաքականներում և ցույց տալիս աշխարհին, որ ազգությունը, սեռը և ֆիզիկական հնարավորություններըչեն կարող խոչընդոտ հանդիսանալ մեկ թիմում խաղալու համար: Իսկ ծրագրի մասնակից երիտասարդ լրագրողները լուսաբանում են իրադարձությունները մանկական միջազգային լրատվական կենտրոնում:

Ծրագրին աջակցում են ՖԻՖԱ-ն, ՈՒԵՖԱ-նտարբեր երկրների ֆուտբոլի ֆեդերացիաներ և առաջատար ֆուտբոլային ակումբներ, միջազգային բարեգործական հիմնադրամներ, հասարակական կազմակերպություններ, քաղաքական գործիչներ և հայտնի ֆուտբոլիստներ:

 

Լրահոս

Դիտել ավելին