Կարևոր իրադարձություններ

Հաղթանակ զբոսայգում կամ հարակից տարածքում երկնաքերեր չեն կառուցվում. Հակոբ Կարապետյան

09 Սեպտեմբեր, 2020 18:45
Հեղինակ՝ Հակոբ Կարապետյան
Հաղթանակ զբոսայգում կամ հարակից տարածքում երկնաքերեր չեն կառուցվում. Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրում է.

Մի քանի լրատվակայքեր տեղեկություն են շրջանառում՝ «Հաղթանակ զբոսայգում ծառեր են կտրվել, իսկ տեղում երկնաքերեր են կառուցվելու» վերնագրով՝ հղում անելով սոցանցային մի գրառում:

Հայտնում եմ, որ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում. Հաղթանակ զբոսայգում կամ հարակից տարածքում երկնաքերեր չեն կառուցվում: Առավել եւս, Հաղթանակ զբոսայգու տարածքում ծառեր չեն հատվում: 

Խնդրում եմ տարածել միայն ստույգ եւ ճշտված տեղեկություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին