Կարևոր իրադարձություններ

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին

09 Սեպտեմբեր, 2020 18:24
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է.

 

«Հարգելի Էմոմալի Ռահմոն,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Տաջիկստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով:

Ուրախալի է նշել, որ անկախության տարիների ընթացքում Տաջիկստանը զգալի հաջողությունների է հասել պետականաշինության և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ուղղություններով:

Համոզված եմ, որ մեր երկրների միջև ձևավորված՝ ավանդաբար բարեկամական հարաբերությունները հետայսու ևս կնպաստեն տարբեր ոլորտներում Հայաստանի և Տաջիկստանի միջև փոխշահավետ համագործակցության խորացմանը՝ ի բարօրություն մեր ժողովուրդների:

 

Լրահոս

Դիտել ավելին