Կարևոր իրադարձություններ

Սամվել Բաբայանն օրեցօր մեծացնում է իր ազդեցությունը եւ դուրս է գալիս նախագահի կառավարման տիրույթից. «Հրապարակ»

09 Սեպտեմբեր, 2020 08:13
Սամվել Բաբայանն օրեցօր մեծացնում է իր ազդեցությունը եւ դուրս է գալիս նախագահի կառավարման տիրույթից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախում ձեւավորվող նոր իշխանությունների հարաբերությունները եւ պաշտոնյաների մրցակցությունը երկրի համար վտանգավոր հուն է թեւակոխել։ Եվ ՀՀ իշխանությունները փորձում են գործուն քայլեր իրականացնել, որ այդ վիճակը չվնասի պետությանը։

Եթե «լավով» չհաջողվեց, ապա Արցախում առաջիկայում հնարավոր են կադրային վերադասավորումներ։ 

Սամվել Բաբայանն օրեցօր մեծացնում է իր ազդեցությունը եւ դուրս է գալիս նախագահի կառավարման տիրույթից, Մասիս Մայիլյանն իր «խաղն» է խաղում, գեներալիտետը լրիվ ինքնուրույն կյանքով է ապրում։

ՀՀ իշխանություններն օրերս դեղին քարտ են ցույց տվել Բաբայանին, ով սկանդալային հայտարարություն է արել Արցախի եւ Հայաստանի միջեւ փոխօգնության պայմանագիր ստրագրելու մասին։ «Ո՞ւմ հետ ենք կնքում ռազմական դաշինք․ ո՞վ ում հետ։ Ամբողջը Հայաստանի բանակն է։ Այսինքն՝ Հայաստանն ինքն իր հետ պայմանագի՞ր է կնքում»,- ասել է նա ՀՅԴ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ, եւ սա լուսաբանել են արցախյան ԶԼՄ-ները։

Բայց ժամեր անց Հայաստանից զանգել են, ու հայտարարությունը հեռացվել է, քանի որ պաշտոնական մակարդակում ամեն ինչ արվում է՝ միջազգային հանրությանը հրամցնելու, որ հայկական բանակն ընդամենը օժանդակություն է ցուցաբերում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին