Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    562
    572

  • RUB

    6,19
    6,44

Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Տիգրանաշենի ոլորաններում. ցեմենտի հումքով բարձված КамАЗ-ը բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. կա վիրավոր

09 Սեպտեմբեր, 2020 00:11
Խոշոր ավտովթար Տիգրանաշենի ոլորաններում. ցեմենտի հումքով բարձված КамАЗ-ը բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. կա վիրավոր

 SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ  այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 18:10-ի սահմանում, КамАЗ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 80-րդ կմ հատվածում՝ Տիգրանաշենի ոլորաններում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և գլխիվայր շրջվել:

Վթարի հետևանքով վարորդը, որին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու դեպքի վայր ժամանած Արարատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Արարատի հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկաններ: Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը: Ավտոմեքենան բարձված է եղել ցեմենտի հումքով, որը թափվել և մասամբ փակել է ճանապարհի որոշ հատված: Այն քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով մի կողմ է քաշվել, ինչից հետո ճանշինի աշխատակիցները սկսել են ճանապարհի մաքրման աշխատանքները:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին