Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    562
    572

  • RUB

    6,19
    6,44

Կարևոր իրադարձություններ

Մեդալների հանձնման հանդիսավոր արարողություն ԱԻՆ-ում

09 Սեպտեմբեր, 2020 00:15
Մեդալների հանձնման հանդիսավոր արարողություն ԱԻՆ-ում

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում մեդալների հանձնման հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել:

Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա՝ սեպտեմբերի 4-ի առթիվ, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստականության և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար՝ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով «Լավագույն հրշեջ փրկարար», «Անվեհեր փրկարար», «Համագործակցություն հանուն փրկության», «ԱԻՆ պատվավոր աշխատակից» և «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալներով են պարգևատրվել ԱԻՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումների և նախարարության աշխատակազմի մի շարք ներկայացուցիչներ:

Նախարար Ցոլակյանը «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով է պարգևատրել նաև ԱԻՆ «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն»-ի և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի ղեկավարությանը: Մեդալներ են հանձնվել նաև այլ գերատեսչությունների կողմից:

«Այս պարգևները թող Ձեզ ուժ ու եռանդ տան: Կուզենայի, որ բոլորդ գնահատեիք Ձեր դերն ու նշանակությունը, շարունակեիք ճիշտ կազմակերպել աշխատանքը: Պարգևներն արվածի գնահատականը լինելուց բացի նաև պարտավորեցնող են, որպեսզի պահպանենք ունեցածը՝ միևնույն ժամանակ գնանք նոր ձեռքբերումների ճանապարհով»,- ասել է նախարար Ցոլակյանը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին