Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 01:50-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» և «ծնկափոսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:
Վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել և նշված վնասվածքներն է պատճառել վիրավորներին: Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում Վրեժ Մ.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Ավանի բաժանմունք, կատարվածի մասին բացատրություն է տվել, այնուհետև բաց է թողնվել:
Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: