Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

24 ժամով կասեցվել է մի շարք ռեստորանային համալիրների գործունեությունը. ՍԱՏՄ

08 Սեպտեմբեր, 2020 19:18
24 ժամով կասեցվել է մի շարք ռեստորանային համալիրների գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների նախկին կրկնայցերի ու ստուգայցերի արդյունքում կազմված արձանագրությունների հիման վրա՝ այսօր 24 ժամով կասեցվել է մի շարք հանրային սննդի կետերի գործունեությունը Կոտայքի մարզում՝ «Վիլլա Հիլլզ», «Սեգաս» և «Բելաջիո» ռեստորաններ, և Երևանում՝ «Սալոն ռեստորան» ՍՊԸ: Վերջիններս թերացել են ՀՀ պարետի կողմից սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման հարցում:

Այսօր անցկացված վերահսկողության արդյունքում մարզերում հայտնաբերվել են որոշակի խախտումներ թույլ տված տնտեսավարողներ: Դրանք քիչ են, սակայն ցույց են տալիս, որ դեռևս շտկելու խնդիրներ կան: Ինչպես վերջին շրջանում գրեթե բոլոր թերացողների մոտ, այս դեպքերում էլ հիմնականում խախտվել են ախտահանման ու ջերմաչափման մատյանները պատշաճ վարելու նորմերը:

ՍԱՏՄ մասնագետների լայնածավալ վերահսկողությունը սննդի ոլորտում տնտեսավարող կազմակերպություններում չի ընդհատվել ոչ մի օր՝ երկրում արտակարգ դրության հայտարարումից ի վեր: Տարվել են նաև խորհրդատվական աջակցության աշխատանքներ, որոնց շնորհիվ հանրային սննդի օբյելտներում, արտադրություններում և իրացման ցանցում կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ պահանջների խախտումները հասցվել են նվազագույնի:

ՍԱՏՄ ստուգայցերը շարունակվելու են:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին