Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Միշան մտադիր է Վրաստան գալ, Բրձինայի թիմն էլ նրան սպառնում է երկարատև կալանքով. Սուրենյանց

08 Սեպտեմբեր, 2020 18:31
Հեղինակ՝ Սուրեն Սուրենյանց
Միշան մտադիր է Վրաստան գալ, Բրձինայի թիմն էլ նրան սպառնում է երկարատև կալանքով. Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

Նիկոլը, Բատկան, Միշան

Երբ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահական վիճահարույց ընտրություններից հետո շնորհավորեց Ալեքսանդր Լուկաշենկոյին, շատերը մեր վարչապետին քննադատեցին՝ կասկածի տակ դնելով նրա գաղափարական կայունությունը։ Ես Նիկոլին չքննադատեցի․ մի կողմից նրան գաղափարական մարդ չեմ համարում, մյուս կողմից՝ Հայաստանը եվրասիական ակումբի անդամ է ու պարտավոր է առաջնորդվել այն խաղի կանոններով, որոնք ընդունված են այդ ակումբում։ Մի խոսքով՝ այս դեպքում Փաշինյանը պրագմատիկ լուծում է գտել։
Այլ խնդիր է, որ ամեն ինչ փչացրեց ԱԽ-ի էն ջահելը․ որը պնդեց, թե Փաշինյանը Լուկաշենկոյին շնորհավորել է հեղափոխության օրակարգից ելնելով։ Գրիգորյան Արմենը կամ Լուկաշենկոյին էր ծաղրում, կամ՝ իր շեֆ Նիկոլին, բայց ամենակարևորը՝ հակադրվում էր պետական մտածողությանը, որովհետև արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում են ոչ թե հեղափոխության, այլ՝ պետական օրակարգով։
Վրացական «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր կոալիցիան հոկտեմբերին կայանալիք ընտրություններին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի թենածությունը կառաջադրի վարչապետի պաշտոնում: Միշան մտադիր է Վրաստան գալ, Բրձինայի թիմն էլ նրան սպառնում է երկարատև կալանքով։ Մի խոսքով՝ «թեժ աշուն» հենց Վրաստանում է սպասվում ու ամենևին էլ չի բացառվում, որ հոկտեմբերի 31-ից հետո էլ վրացական ճանապարհը փակ մնա մեր համար։
Չգիտեմ՝ հնարավոր նման ռիսկը դիտարակվո՞ւմ է Հայաստանի իշխանության կողմից, թե՞ Նիկոլը հիմնական «գլխացավանքն» այն է, թե բյուջեն լցնելու համար ինչպես հասնի նրան, որ յուրաքանյուրս երկու տուփ սիգարետ քիչ ծխենք։
Բայց Նիկոլի գաղափարա-քաղաքական կոնտրաստը կարող է փակուղում հայտնվել հենց վրացական հնարավոր իրադարձությունների պատճառով։ Նրա հեղափոխական հոգին Սաակաշվիլիի հետ է՝ օլիգարխ «սև» Բիձինային հեռացնելու օրակարգով, բայց պետական մտածողությունն ու թիվ մեկ իշխանավորի կարգավիճակը գուցե հերթական անգամ ստիպեն «դավաճանել» հեղափոխության իդեալներին՝ ջերմ շնորհավորանք հղելով հեղափոխականությունը մերժող վրաց մեծահարուստին․․․

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին