Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Արցախում դպրոցների մանկավարժները կպարգևատրվեն 20 հազարական դրամով. Արայիկ Հարությունյան

08 Սեպտեմբեր, 2020 16:30
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Արցախում դպրոցների մանկավարժները կպարգևատրվեն 20 հազարական դրամով. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

«ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության կողմից առաջարկ էի ստացել հաստատելու Կառավարության որոշում՝ որով սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ հանրակրթական դպրոցների մանկավարժներին պարգևատրել 20 հազարական ՀՀ դրամով:

Այսօր, այս առթիվ կայացրած որոշմանս համաձայն, նշված գումարի չափով պարգևատրում կստանան ոչ միայն հանրակրթական դպրոցների ուսուցիչները, այլև դպրոցներում ուսումնաօժանդակ ծառայություններ մատուցող բոլոր աշխատակիցները: Բացի դրանից, ծրագրում կընդգրվեն նաև մեր Հանրապետության արվեստի, երաժշտական և սպորտի դպրոցների ուսուցիչներն ու մարզիչները:

Պարգևատրումը կիրականացվի հոկտեմբերի 5-ի՝ Ուսուցչի մասնագիտական տոնի կապակցությամբ: Ուստի՝ հայտերը պետք է ԱՀ Ֆինանսների նախարարություն ներկայացնել մինչև նշված ժամկետը»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին