Կարևոր իրադարձություններ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալի անունը գրանցվեց «Դյուցազնագրքում»

08 Սեպտեմբեր, 2020 16:48
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալի անունը գրանցվեց «Դյուցազնագրքում»

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են ազատազրկված անձանց զբաղվածությունը շահավետ օգտագործելու միջոցառումները:  

Այդ միջոցառումների շրջանակներում օգոստոսի 31-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի օժանդակությամբ և ՀՀ ««Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցացիա» հասարակական կազմակերպության ներկայությամբ անցկացվել է հերթական ռեկորդի գրանցումը: Ցմահ դատապարտյալ Թաթուլ Միրզոյանը, օգտվելով դատապարտյալներին ընձեռված մարզական միջոցներից և հնարավորություններից, իր համառ կամքի ու հիմնարկի մարզասրահում ամենօրյա քրտնաջան պարապմունքների շնորհիվ 16 կգ կշռաքարը երկու ձեռքով մեկընդմեջ 25 րոպե ժամանակահատվածում 707 անգամ բարձրացրել է ուսագոտուց վեր՝ գրանցելով կատարյալ ռեկորդ: 

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արտակ Մանուկյանը Թաթուլ Միրզոյանին հանձնեց ««Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցացիա» ՀԿ-ի կողմից տրամադրված «Դյուցազնագիրը» առ այն, որ դատապարտյալի անունը գրանցվել է «Դյուցազնագրքում»:


ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության

հանրային կապերի բաժին

 

Լրահոս

Դիտել ավելին