Կարևոր իրադարձություններ

Արթուր Դանիելյանի և Ալեն Սիմոնյանի միջադեպի գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է

08 Սեպտեմբեր, 2020 14:40
Արթուր Դանիելյանի և Ալեն Սիմոնյանի միջադեպի գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է

«Ադեկվատ»  կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի և ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործով դատական նիստի օրը հայտնի է։   «Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ  դատավոր Արմինե Մելիքսեթյանը նիստը նշանակել է վաղը՝ 11.30-ին։

Դեպքը տեղի էր ունեցել  ապրիլի 29-ին՝ ժամը 17:05-ի սահմաններում «Մալիբուի այգի» կոչվող զբոսայգու տարածքում։  Ըստ ՀՔԾ  գործի նյութերի՝ «Արթուր Դանիելյանը սեռական բնույթի հայհոյանք է տվել ԱԺ փոխխոսնակի  և նրա ծնողների հասցեին, որից անակնկալի եկած Ալեն Սիմոնյանը ճակատով մեկ անգամ հարվածել է Դանիելյանի քթին, ինչից հետո նրանց միջև քաշքշուկ է սկսվել»։

«Ադեկվատ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով, որն ուղեկցվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով: Հոդվածը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով։

 

 

Լրահոս

Դիտել ավելին