Կարևոր իրադարձություններ

Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 108 նոր դեպք

08 Սեպտեմբեր, 2020 10:46
Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 108 նոր դեպք

Հայաստանում սեպտեմբերի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 108 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 44 953-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 903 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Սեպտեմբերի 8-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 276 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 4 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1179-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 471 է, ընդհանուր առողջացածներինը՝ 40 592, փաստացի բուժվողներինը՝ 3182 (մեկ օրում նվազել է 367-ով): Մեկ օրում արվել է 221 041 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1864 թեստ:

 
 

Լրահոս

Դիտել ավելին