Կարևոր իրադարձություններ

«Գազպրոմ Արմենիա»-ում կրճատվում են ոչ միայն աշխատակիցները, այլև աշխատավարձերը. «Ժամանակ»

08 Սեպտեմբեր, 2020 09:17
«Գազպրոմ Արմենիա»-ում կրճատվում են ոչ միայն աշխատակիցները, այլև աշխատավարձերը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Հայաստանի գազամատակարարման և գազաբաշխման համակարգի սեփականատեր «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում շարունակվում են աշխատակիցների կրճատումները: 

Դա տեղի է ունենում կառուցվածքային փոփոխությունների անվան տակ, երբ տեղամասերը միավորվում են, իսկ ավելորդ տեսուչները և այլ աշխատակիցներ կրճատվում: Աշխատակիցների հետ 20 տոկոսով կրճատում են նաև աշխատավարձերը: Որևէ մեկը չի համարձակվում բողոքել, որովհետև բողոքողի տեղը զբաղեցնելու ցանկություն ունեցողների թիվը մեծ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին