Կարևոր իրադարձություններ

Կարգապահական վարույթ՝ ընդդեմ սահմանադրագետ Վարդան Այվազյանի. Ինչ քայլեր կհաջորդեն ԵՊՀ-ի կողմից. «Ժամանակ»

08 Սեպտեմբեր, 2020 08:52
Կարգապահական վարույթ՝ ընդդեմ սահմանադրագետ Վարդան Այվազյանի. Ինչ քայլեր կհաջորդեն ԵՊՀ-ի կողմից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի դիմումի հիման վրա Երևանի պետական համալսարանը կարգապահական վարույթ է սկսել համալսարանի իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, սահմանադրագետ Վարդան Այվազյանի նկատմամբ: 

Հիշեցնենք, որ օրերս Այվազյանը թերթերից մեկին տված հարցազրույցում անդրադառնալով հանձնաժողովի կողմից Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորման արդյունքում Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգի ընդունմանը՝ ասել էր. «Դա սորոսական ծրագրի իրականացում է ենթադրում: Իսկ այդ ծրագիրը շատ պարզ է. առաջինը՝ մարդկանց զրկել բանականությունից»: 

Ըստ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի՝ Այվազյանը իր այս և այլ հայտարարություններով խախտել է ԵՊՀ-ի կանոնադրությունը և ներքին կարգապահական կանոնների 26-րդ կետով նախատեսված ԵՊՀ-ի պատիվն ու հեղինակությունը բարձր պահելու դրույթը:

 

Լրահոս

Դիտել ավելին