Կարևոր իրադարձություններ

ԱՀԿ ղեկավարը հորդորում է աշխարհին նախօրոք պատրաստվել հաջորդ համավարակին

07 Սեպտեմբեր, 2020 22:54
ԱՀԿ ղեկավարը հորդորում է աշխարհին նախօրոք պատրաստվել հաջորդ համավարակին

Նոր կորոնավիրուսի համավարակը վերջինը չէ, ուստի աշխարհը պետք է նախապես պատրաստվի հաջորդին, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

«Սա վերջին համավարակը չէ: Պատմությունը մեզ սովորեցնում է, որ հիվանդությունների բռնկումներն ու համավարակները, ըստ էության, կյանքի մի մասն են կազմում: Երբ գա հաջորդ համավարակը, աշխարհը պետք է պատրաստ լինի դրան ավելի մեծ չափով, քան այս անգամ էր»,- ասել է ԱՀԿ ղեկավարն ու հավելել, որ COVID-19-ի համավարակը «բոլորին մեծ դասեր է տալիս», որոնցից մեկն այն է, որ առողջությունը շքեղ իր չէ նրանց համար, ովքեր կարող են դա իրենց թույլ տալ, դա անհրաժեշտություն է և մարդու իրավունք:

 

Լրահոս

Դիտել ավելին