Կարևոր իրադարձություններ

Ալրաղացի Լյովիկին մարտի 1-ի գործով տարել են առերեսման. նոր մանրամասներ. Armlur.am

07 Սեպտեմբեր, 2020 22:35
Ալրաղացի Լյովիկին մարտի 1-ի գործով տարել են առերեսման. նոր մանրամասներ. Armlur.am

Armlur.am-ը գրում է.

«Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին Հայաստան տեղափոխելուց հետո առերեսումներ են իրականացվում նաեւ մարտի մեկի քրեական գործով: Իսկ ինչ կապ ունի նախկին ՀՀԿ-ական պատգամավորը մարտի 1-ի արյունալի իրադարձությունների հետ:

Դեռեւս 2019 թվականին Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը հայտնել էր, որ Մարտի 1-ի արյունալի իրադարձություններին օլիգարխների և նրանց թիկնապահների մասնակցության վերաբերյալ տեղեկությունները բավարար են, և դրանց վերաբերյալ կան վկայություններ:

Ըստ Սեդա Սաֆարյանի այդ մասին ցուցմունքներ կան․ «Բազմաթիվ անգամ քննարկվել է օլիգարխիկ համակարգի միջամտությունը Մարտի 1-ի դեպքերին, նրանց կողմից իրային պահեստից զենք, ռազմամթերք ստանալը, հագուստ ստանալը:

Ընդ որում, քրեական գործով հիմնավորված է, որ կառավարության շենքի մոտ հագուստներ ստացել են նաև Լևոն Սարգսյանի թիկնապահները: Այդ կապակցությամբ հանցաքննվել են նաև այդ թիկնապահներից որոշ խումբ, և եղել են մարդիկ, որոնք ընդունել են, որ այո, ստացել ենք, առերես պնդումներ են եղել այս կապակցությամբ: Բայց հետաքրքիրը նա է, որ այդ ամբողջ օրը Լևոն Սարգսյանը և որոշ մարդիկ իրար հետ ամբողջ մարտիմեկյան, և՛ սկզբում, և՛ առաջ, և՛ ընթացքում, և՛ հետո, մարտիմեկյան ողջ գործընթացին առնչվել են: Եվ կա, որ անվերջ Լևոն Սարգսյանը հաշվետվություն է ներկայացրել, դիմման ձևը Արգամիչ է եղել, և կարծում եմ, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն է դա եղել: Ցուցմունքներ կան այս կապակցությամբ, որ զանգերը նրան են ուղղված եղել, նրան է հաշվետվություն տրվել: Ինչ են արել, ինչ չեն արել, գոհ են, գոհ չեն․․․ այս խնդիրներ են քննարկվել», – նշել էր նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին