Կարևոր իրադարձություններ

ՊՎԾ-ի ստուգումների արդյունքներն իմ մտավախությունները հաստատել են, ես էլ հորդորել եմ այդ գործն ուղարկել իրավապահ մարմիններին. Էդուարդ Աղաջանյան

07 Սեպտեմբեր, 2020 21:56
 ՊՎԾ-ի ստուգումների արդյունքներն իմ մտավախությունները հաստատել են, ես էլ հորդորել եմ այդ գործն ուղարկել իրավապահ մարմիններին. Էդուարդ Աղաջանյան

Իմ մտավախության հիմքում ընկած են եղել կառավարական առանձնատները նորոգող ՊՈԱԿ-ի աշխատակիցների մտահոգությունները, որոնց հիման վրա էլ Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է սկսել։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, պատասխանելով կառավարական 1-ին առանձնատան, որտեղ բնակվում է վարչապետի ընտանիքը, նորոգման ժամանակ ենթադրյալ չարաշահումների եւ այդ ամենին պատգամավոր Հրաչյա Հակոբյանի առնչության հարցին։

«Ես եմ դիմել ՊՎԾ-ին, քանի որ պահանջվող գումարից ավելին ծախսելու ենթադրյալ ռիսկեր են նկատվել։ ՊՎԾ-ի ստուգումների արդյունքներն իմ մտավախությունները հաստատել են, ես էլ հորդորել եմ այդ գործն ուղարկել իրավապահ մարմիններին, ինչը տեղի է ունեցել։ Նշվում էր 250 միլիոն դրամի մասին, ասեմ, որ այդ թիվն ուռճացված է, հնարավոր է՝ այդ գումարից ավելի պակաս է ծախսվել նորոգման համար։ Ինչ վերաբերում է Հրաչյա Հակոբյանին, դա հերթական աբսուրդային միտքն էր, որը լրատվամիջոցներից մեկն էր դրել շրջանառության մեջ։ Նա որեւէ աղերս չունի այդ գործի հետ, այդ թվում՝ կապալառու ընկերության հետ», ասել է Էդուարդ Աղաջանյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին