Կարևոր իրադարձություններ

Ալեն Սիմոնյանն առաջարկում է 5 անգամ ավելացնել վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված տուգանքի չափը

07 Սեպտեմբեր, 2020 14:54
Ալեն Սիմոնյանն առաջարկում է 5 անգամ ավելացնել վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված տուգանքի չափը

Իմ առաջարկով վիրավորանքի համար նախկին 1 միլիոն դրամը դառնալու է 5 միլիոն դրամ, զրպարտության 2 միլիոնը՝ մինչև 10 միլիոն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ ընդգծելով, որ սա նախնական առաջարկ է:

«Ես՝ որպես մարդ, որ այս պահին ունի 6 դատական հայց զրպարտության և վիրավորանքի հետ կապված, վստահեցնում եմ՝ նախագիծը կզսպի մարդկանց՝ ստահոդ տեղեկություններ տարածելու, վիրավորելու գայթակղությունը, ինչպես նաև ինչ-որ չափով քաղաքացիներին կազատի այդ աղբից, որն այսօր լցված է համացանցում: Կարծում եմ՝ այս քայլն անհրաժեշտ է և ինչ-որ չափով նաև ուշացած»,-ասաց պատգամավորը:

 
 

Լրահոս

Դիտել ավելին