Կարևոր իրադարձություններ

Ալկոհոլային թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանին կալանավորելու որոշումը կհրապարակվի այսօր․ փաստաբան

07 Սեպտեմբեր, 2020 12:39
Ալկոհոլային թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանին կալանավորելու որոշումը կհրապարակվի այսօր․ փաստաբան

Ալկոհոլային  թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանի կալանքի միջնորդության քննությունն ավարտվել է։ «Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը  կհրապարակվի այսօր՝ 17։00-ին»։ Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց Հովսեփյանի փաստաբան Գոռ Գևորգյանը։

Գևորգյանը փոխանցեց նաև, որ Աշոտ Հովսեփյանի՝  կորոնավիրուսի երրորդ թեստի պատասխանը բացասական է․ «Պաշտպանյալս ինքնակամ ներկայացնել է դատարան»։

Նշենք, որ  Հովսեփյանի մոտ արձանագրվել էր թոքաբորբ։ Նա երկու անգամ թեստավորվել էր՝ սկզբում դրական, հետո՝ բացասական պատասխան էր եկել, որից հետո որոշվել էր երրորդ անգամ թեստավորել։

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 5-ը ընկած հատվածում հանրապետությունում թունավորման դեպքեր գրանցվեցին՝ ընդհանուր 46 դեպք,  որից 17-ը մահվան ելքով։ Դեպքերից 29-ը արձանագրվել է Արմավիրի մարզում՝ 9 մահվան ելքով, 15-ը Երևանում՝ 7-ը մահվան ելքով, 2-ը Կոտայքի մարզում՝ 1 մահվան ելքով:

Ալկոհոլային թունավորումից  բուժում է ստանում 13 պացիենտ։

Դեպքի առթիվ հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը)։ Ձերբակալվել էր երեք անձ:

 

Մարիամ Մելքումյան

 

Լրահոս

Դիտել ավելին