Կարևոր իրադարձություններ

Իրանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները

17 Հոկտեմբեր, 2015 14:49
Իրանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները

Գերմանիայի և Իրանի ԱԳ նախարարներն Անվտանգության հարցերով Մյունխենյան համաժողովի նպատակային խմբի նիստից առաջ զրուցել են ահաբեկչության դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ: Այս մասին հաղորդում է Риа-Новости-ն: «Այսօր մենք քննարկել ենք մեր երկրների միջև երկկողմանի հարաբերությունները, ինչպես նաև մի շարք քաղաքական հարցեր: Մեզ հաջողվեց դրական տեղաշարժեր արձանագրել մի շարք կետերի վերաբերյալ», — նշել է Մոհամադ Ջավադ Զարիֆը: Նրա խոսքով, Գերմանիայի պատվիրակության վերջերս տեղի ունեցած այցն Իրան երկրների միջև հաջող համագործակցության մեկնարկ կծառայի:

 

Լրահոս

Դիտել ավելին