Կարևոր իրադարձություններ

Ահազանգ ԱԻՆ-ում․ քաղաքացին ընկել է Արագածավան-Արտենի ջրանցքը

06 Սեպտեմբեր, 2020 23:28
Ահազանգ ԱԻՆ-ում․ քաղաքացին ընկել է Արագածավան-Արտենի ջրանցքը

Սեպտեմբերի 6-ին` ժամը 16:23-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածավան-Արտենի ջրանցքը քաղաքացի է ընկել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

«Ջրառ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից իրականացվել են ջրի հոսքի դադարեցման աշխատանքներ:

Որոնողական աշխատանքներն իրականացվում են Արագածավան-Արտենի ջրանցքի երկայնքով՝ 2 ուղղությամբ։ Աշխատանքներին մասնակցում են 5 փրկարար-ծառայող և 12 քաղաքացի:

 

Լրահոս

Դիտել ավելին