Կարևոր իրադարձություններ

Մեր երկրի պարենային անվտանգությանն ուղղված աշխատանքներում արժե հաշվի առնել այդ սկզբունքը. Արայիկ Հարությունյան

06 Սեպտեմբեր, 2020 22:44
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Մեր երկրի պարենային անվտանգությանն ուղղված աշխատանքներում արժե հաշվի առնել այդ սկզբունքը. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Հարգելի ՛ հայրենակիցներ

Այսօր ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանի ուղեկցությամբ այցելել եմ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության՝ Ջերմուկի տարածաշրջանում գործող տոհմային անասնապահական ֆերմա՝ ծանոթանալու արտադրության գործընթացին և ծրագրերին։ 

Հետաքրքիր էր «Սերմից՝ սեղան» հայեցակարգը, որը դրված է ընկերության գործունեության հիմքում: Մեր երկրի պարենային անվտանգությանն ուղղված աշխատանքներում, կարծում եմ, արժե հաշվի առնել այդ սկզբունքը: 

Ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ քննարկել ենք մի շարք հարցեր, որոնք առնչվում են գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը ու ներդրումային ծրագրերին, ֆերմերային տնտեսությունների նախագծերի իրականացման հեռանկարներին և այլն:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին