Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

«Սերժ Սարգսյանին նշանակել են իմ գործով դատավոր»․ Անդրիաս Ղուկասյան

06 Սեպտեմբեր, 2020 22:12
«Սերժ Սարգսյանին նշանակել են իմ գործով դատավոր»․ Անդրիաս Ղուկասյան

«Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրեաս Ղուկասյանի դեմ  չորս տարի առաջ  հարուցված քրեական  գործը  մակագրվել է  Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին։

«Սերժ Սարգսյանին նշանակել են իմ  գործով դատավոր»,-արձագանքում է Անդրիաս  Ղուկասյանը՝   հաշվի առնելով հանգամանքը, որ  Դավիթ Հարությունյանը՝ Սերժ Սարգսյանի օրոք   Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի՝ «Կրակեմ Հրաչի» տղան է։

Անդրիաս Ղուկասյանը ասում՝ ժողովուրդը դուրս էր եկել Սերժ Սարգսյանի դեմ, իսկ հիմա նրա մտերիմի որդին պետք է քննի իր գործը։

 Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է  2016-ի հուլիսին, «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ոստիկանության պարեկապահակետային գունդը գրավելու օրերին Երևանի Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և զինված խմբին միանալու փորձի համար։

  Գործով երեք տարի դատաքննություն էր անցկացվել։ Դատաքննությունն ավարտվել էր, մեղադրողը պետք է ճառով հանդես գար։ Սակայն դատավոր Վարդան Գրիգորյանի լիազորությունները դադարեցվել էին՝ կենսաթոշակի անցնելու հիմքով։ 

   Դատական հենց առաջին նիստում  Անդրիաս Ղուկասյանը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Դավիթ Հարությունյանին։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին