Կարևոր իրադարձություններ

Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել

06 Սեպտեմբեր, 2020 19:00
Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել

Հետիոտնային տեղաշարժի անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Բաբայան փողոցի №4 և №6 շենքերի ճանապարհահատվածում առկա հետիոտնային անցումը կվերակառուցվի և 2020 թ. սեպտեմբերի 7-ին կկազմակերպվի արհեստական անհարթության հետ համատեղմամբ՝ կահավորված համապատասխան ճանապարհային նշաններով ու գծանշումներով: 
Վարորդներին հորդորում ենք չգերազանցել նշված ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների համար սահմանված երթևեկության առավելագույն թույլատրելի 40 կմ/ժ արագությունը:


ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Լրահոս

Դիտել ավելին