Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստի Infiniti-ն և պայմանագրային զինծառայողի Mercedes-ը. ֆուտբոլիստը տեղափոխվել է հիվանդանոց

06 Սեպտեմբեր, 2020 17:04
Ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստի Infiniti-ն և պայմանագրային զինծառայողի Mercedes-ը. ֆուտբոլիստը տեղափոխվել է հիվանդանոց

Shamshyan.com-ը հայտնում է, որ սյսօր՝ սեպտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:45-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա Մ-1 ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում բախվել են Գյումրիի բնակիչ, 30-ամյա Աղվան Դավոյանի վարած Infiniti մակնիշի և Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղի բնակիչ, 47-ամյա Մերուժան Վարդանյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով Infiniti-ի վարորդ Ա. Դավոյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Ա. Դավոյանը «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ է, իսկ Mercedes–ի վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ խաղաղապահ զորքերում՝ որպես պայմանագրային զինծառայող:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

 

Լրահոս

Դիտել ավելին