Կարևոր իրադարձություններ

Բարեկարգվում է Մարմաշեն վանական համալիրը

06 Սեպտեմբեր, 2020 13:41
Բարեկարգվում է Մարմաշեն վանական համալիրը

Բարեկարգվում է Մարմաշեն վանական համալիրը: Աշխատանքները ներառում են նաև հնագիտական հետախուզում և պեղումներ: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:

Մարմաշեն վանական համալիրը գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի վարչական տարածքում՝ Ախուրյան գետի ձախ ափին, Գյումրիից 10 կմ հեռավորության վրա: Համալիրի առաջին՝ գլխավոր եկեղեցին, ըստ հարավային պատի արձանագրության, կառուցվել է Վահրամ Պահլավունու կողմից 988 թվականին:

 

Լրահոս

Դիտել ավելին