Կարևոր իրադարձություններ

Քրիստիանու Ռոնալդուն խաղի ժամանակ խախտել է դիմակ կրելու կարգը

06 Սեպտեմբեր, 2020 13:10
Քրիստիանու Ռոնալդուն խաղի ժամանակ խախտել է դիմակ կրելու կարգը

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 1-ին տուրի Պորտուգալիա – Խորվաթիա խաղի ժամանակ խախտել է դիմակ կրելու կարգը:

35-ամյա ֆուտբոլիստը, որը ոտքի բութ մատի վարակի պատճառով խաղը դիտելիս է եղել տրիբունայից, սկզբում չի կրել դիմակ, ինչը պահանջում է օրենքը: Հանդիպման ընթացքում Ռոնալդուին մոտեցել է մարզադաշտի աշխատակիցներից մեկը և պահանջել դիմակ դնել: Ֆուտբոլիստը չի վիճաբանել և անմիջապես կատարել է պահանջը:

Չնայած Պորտուգալիայի հավաքականի ավագի բացակայությանը, լիգայի գործող չեմպիոնները 4:1 հաշվով վստահ հաղթել են Խորվաթիայի թիմին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին