Կարևոր իրադարձություններ

Մահվան ելքով վրաերթ–ավտովթար Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

06 Սեպտեմբեր, 2020 12:31
Մահվան ելքով վրաերթ–ավտովթար Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

Shamshyan.com-ը հայտնում է, որ երեկ՝ սեպտեմբերի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Suzuki մակնիշի ավտոմեքենայի վարորդը Խանջյան-Ագաթանգեղոս փողոցների հատման թունելի սկզբնամասում վրաերթի է ենթարկել հետիոտն, 73-ամյա Վազգեն Դարբինյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանտար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ, ովքեր պարզել են, որ վրաերթից հետո Suzuki-ն առաջ է ընթացել, բախվել մեկ այլ ավտոմեքենայի, նշված ավտոմեքենան էլ առաջ ընթանալով, բախվել է մեկ այլ ավտոմեքենայի, նշված ավտոմեքենան էլ առաջ ընթանալով, բախվել է մեկ այլ ավտոմեքենայի:

Մանրամասները՝ սկզբանղբյուրում

 

Լրահոս

Դիտել ավելին