Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560
    570

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

Ընդդիմության երթից առաջ ոստիկանությունը շրջափակել է Մինսկի Հոկտեմբերյան հրապարակը

06 Սեպտեմբեր, 2020 12:06
Ընդդիմության երթից առաջ ոստիկանությունը շրջափակել է Մինսկի Հոկտեմբերյան հրապարակը

Ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Մինսկի կենտրոնում գտնվող Հոկտեմբերյան հրապարակի շուրջ, որտեղ պետք է անցկացվի ընդդիմության չարտոնված երթը: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստի-ն:

Հրապարակում են գտնվում Հանրապետության պալատը, ինչպես նաև արհմիությունների տունը, իսկ մի փոքր այն կողմ`Հանրապետության նախագահի վարչակազմի նստավայրը:

Ժամը 14-ին (Երևանի ժամանակով 15։00-ին) Մինսկի կենտրոնում սպասվում է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հակառակորդների լայնածավալ երթը, որը նրանք կազմակերպում են կիրակի օրերին:

Անկախության հրապարակը, որտեղ տեղակայված են կառավարական տունը, Մինսկի քաղաքային գործադիր կոմիտեն և խորհրդարանի ստորին պալատը, դեռ շրջափակված չէ, բայց ոստիկանությունն արդեն պատրաստել է ժամանակավոր մետաղական արգելապատնեշներ: Այժմ դրանք հավաքված են «Մինսկ» հյուրանոցի մոտ:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին