Կարևոր իրադարձություններ

Վթար Տիգրան Մեծի պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում․ կան տուժածներ

06 Սեպտեմբեր, 2020 10:02
Վթար Տիգրան Մեծի պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում․ կան տուժածներ

Սեպտեմբերի 5-ին, ժամը 21։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Volkwagen Passat» (վարորդ՝ Մկրտիչ Ն․, ծնված 1964 թ․), «BMW E46» (վարորդ՝ Լյուդվիգ Ս․, ծնված 1991 թ․), «BMW E60» (վարորդ՝ Արման Ա․, ծնված 1986 թ․) և «Toyota Ipsum» (վարորդ՝ Էդվարդ Ն․, ծնված 1991 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Volkwagen Passat» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կարեն Շ․-ն և «BMW E46» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ ուղևորը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել, իսկ վարորդի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։

 

Լրահոս

Դիտել ավելին