Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    491

  • EUR

    566,5
    578,5

  • RUB

    6,06
    6,31

Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներ

05 Սեպտեմբեր, 2020 23:25
Ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչ, 53-ամյա Սամվել Սուքիասյանը՝ իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ճանապարհի 56 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բլրակին և կողաշրջվել:

Ինչպես  հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ս. Սուքիասյանը, ուղևորներ՝ Լոռու մարզի բնակիչներ, 45-ամյա Արայիկ Պապիկյանը և 58-ամյա Խաչիկ Ղուկասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննիչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանը, ոմ կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին