Կարևոր իրադարձություններ

Կբացառվի կառուցվող կամ կիսակառույց ինքնակամ կառույցների հետագա օրինականացման հնարավորությունը. նախագիծ

05 Սեպտեմբեր, 2020 21:17
 Կբացառվի կառուցվող կամ կիսակառույց ինքնակամ կառույցների հետագա օրինականացման հնարավորությունը.  նախագիծ

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենսդրական փոփոխությունների փաթեթ։ Այս մասին տեղեկանում ենք e-draft.am կայքից: 

Նախագծի նպատակն է՝  բացառել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված, կառուցվող կամ կիսակառույց ինքնակամ կառույցների հետագա օրինականացման հնարավորությունը, ինչպես նաև ապահովել արդեն իսկ կառուցված ինքնակամ կառույցների օրինականացման գործընթացը:

Նշյալ գործընթացում անհրաժեշտություն է առաջացել նախ և առաջ տարբերակել նախկինում կառուցված և հետագայում կառուցվելիք ինքնակամ շինությունների միջև:

Մասնավորապես, նախատեսվում է այնպիսի կարգավորումներ, որի ուժով օրինականացման ենթակա չեն լինի այն ինքնակամ կառույցները, որոնք կառուցվել են մշակված օրենքի նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններով նախատեսվում է 188-րդ հոդվածը լրացնել նոր մասերով, որի համաձայն․

Ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման: Նման կառույցի քանդման կարգը և ժամկետները սահմանվում են Կառավարության որոշմամբ:

Պետության կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման որոշումը կկայացնի համայնքի ղեկավարը:

Նախատեսվում է նաև, որ իր սեփականությունը համարվող տարածքում չգտնվող ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա է քանդման, իսկ հողամասը` նախկին վիճակի վերականգնման` հողամասի սեփականատիրոջ հաշվին:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների արդյունքում նախատեսվում է փոփոխություն կատարել 154-րդ հոդվածով, որով սահմանվում են շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու, ինքնակամ կառույցի կասեցման դեպքում շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը շարունակելըու համա նախատեսված տուգանքները։ Փոփոխության համաձայն․

սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքներին կից, օրենքով կամ այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կառուցելը, վերակառուցելը կամ առանց թույլտվության այնպիսի շինարարական աշխատանքներ կատարելը, որոնք իրականացնելու համար պահանջվում է շինարարության թույլտվություն կամ տեղադրման թույլտվություն՝ 200 հազար դրամի չափով։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին