Կարևոր իրադարձություններ

Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել. տուժածը հոսպիտալացվել է

05 Սեպտեմբեր, 2020 19:48
Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել. տուժածը հոսպիտալացվել է

Սեպտեմբերի 5-ին, ժամը 17։21-ին Երևանի Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ: 

Բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Արմեն Բ․, ծնված 1958 թ․) և «Opel Vectra»  (վարորդ՝ Վլադիմիր Ն․, ծնված 1984 թ․) մակնիշների ավտոմեքենաները: Դեպքի մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

«Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։

 

Լրահոս

Դիտել ավելին