Կարևոր իրադարձություններ

Հետախուզվողների են հայտնաբերել

05 Սեպտեմբեր, 2020 18:35
Հետախուզվողների են հայտնաբերել

Ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 4-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղից բերման է ենթարկվել 61-ամյա Լաուրա Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) մեղադրանքով:

Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:

Ոստիկանությունից նաև հայտնում են, որ Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 4-ին Արզումանյան փողոցից բերման է ենթարկվել Շողիկ Գ.-ն, որը օգոստոսի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույքը ոչնչացնելու սպառնալիքը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
 

 

Լրահոս

Դիտել ավելին