Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490

  • EUR

    564,5
    574,5

  • RUB

    6,06
    6,31

Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են 4 Opel-ներ․ կա վիրավոր

05 Սեպտեմբեր, 2020 16:19
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են 4 Opel-ներ․ կա վիրավոր

Երեկ ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։55-ի սահմաններում Արտաշատի խճուղու թիվ 24 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 73-ամյա Համլետ Ա․-ի վարած Opel մակնիշի, Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 42-ամյա Սամվել Ա․-ի վարած Opel մակնիշի, Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ 46-ամյա Խաչիկ Դ․-ի վարած Opel մակնիշի և Երևանի բնակիչ 43-ամյա Կարապետ Հ․-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդներից Կարապետ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին