Երեկ ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։55-ի սահմաններում Արտաշատի խճուղու թիվ 24 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 73-ամյա Համլետ Ա․-ի վարած Opel մակնիշի, Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 42-ամյա Սամվել Ա․-ի վարած Opel մակնիշի, Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ 46-ամյա Խաչիկ Դ․-ի վարած Opel մակնիշի և Երևանի բնակիչ 43-ամյա Կարապետ Հ․-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով վարորդներից Կարապետ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։