Կարևոր իրադարձություններ

Վարչապետի թույլտությամբ դիվանագիտական անձնագիր ստացած բոլոր 19 անձինք պետական ծառայողներ են. ԱԳՆ խոսնակ

05 Սեպտեմբեր, 2020 15:29
Վարչապետի թույլտությամբ դիվանագիտական անձնագիր ստացած բոլոր 19 անձինք պետական ծառայողներ են. ԱԳՆ խոսնակ

«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա 2018թ. մայիսից մինչև օրս ՀՀ վարչապետի թույլտվությամբ տրվել է ընդամենը 19 դիվանագիտական անձնագիր, որոնք բոլորը հանդիսանում են պետական ծառայողներ: «Արմենպրես»-ի հարցմանը ի պատասխան այս մասին ասաց Արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հարցին` արդյոք այդ անձանց մեջ կան գործարարներ, հեղինակություն ունեցող անձինք, Նաղդալյանը պատասխանեց, որ ոչ:

Ավելի վաղ, Նաղդալյանը հայտնել էր, որ այս պահին վավեր ՀՀ դիվանագիտական անձնագիր ունի 1127 անձ:  Այդ անձանցից 886-ը դիվանագիտական ծառայության մեջ ներգրավված դիվանագետներ են և կցորդները, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները, 129-ը Ազգային ժողովի պատգամավորները, 93 պետական պաշտոնատար անձինք: 2018թ․ մայիսից մինչև օրս տրամադրել է 783 դիվանագիտական անձնագիր։

 

Լրահոս

Դիտել ավելին