Ապրիլյան պատերազմի մասնակից Հրանտ Սարկիսովն իր էջում գրում է.
«Վիժվածքները ապրում են մեզ զուգահեռ...
Ուրեմն մարդկությանն ու հայրենիքին որևէ արժեք չտված ինչ-որ հեյվաններ, արդեն երկրորդ անգամ պղծում են Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների շիրիմները՝ այս անգամ Արցախի «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետներ Արմենակ Ուրֆանյանինը և Ռոբերտ Աբաջյանինը։
Թքեմ ես Ձեր երեսին՝ հաշվի առնելով կոնտենտը դրա համար եմ սենց ասում։
ՀՀ ոստիկանություն /Police of the Republic of Armenia Կարծում եմ անելիք ունեք մեր Պետություններում վանդալներ կան»։
Հիշեցնենք, որ սա արդեն երկրորդն դեպքն է, երբ պղծվում են Ապրիլյան պատերազմի մասնակիցների շիրիմները։ Նախորդը դեպքը տեղի էր ունեցել 2019-ի օգոստոսին։