Կարևոր իրադարձություններ

Նիդերլանդների նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարին

04 Սեպտեմբեր, 2020 23:40
Նիդերլանդների նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարին

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Նիկո Սխերմերսին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ԱԳ նախարարը շնորհավորել է Նիկո Սխերմերսին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու առնչությամբ և հույս հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-նիդերլանդական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը և տարբեր մակարդակներում առկա երկխոսության առավել ակտիվացմանը: Այդ առնչությամբ երկուստեք կարևորվել է Երևանում Նիդերլանդների դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի, բազմաոլորտ համագործակցության, ինչպես նաև միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ:

 

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին