Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484
    489,5

  • EUR

    562,5
    572,5

  • RUB

    6,07
    6,32

Կարևոր իրադարձություններ

Սրճարան հրկիզած անձը ձերբակալվել է․ Արտաշատի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

04 Սեպտեմբեր, 2020 23:13
Սրճարան հրկիզած անձը ձերբակալվել է․ Արտաշատի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Օգոստոսի 21-ին, ժամը 7-ի սահմաններում, արտակարգ իրավիճակների նախարարության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Թովմասյան փողոցի սրճարանից ծուխ է ելնում:
Օպերատիվ խումբն անհապաղ մեկնել էր դեպքի վայր: Իրավապահները պարզել էին, որ սրճարանի հետնադռնով մտել են ներս և հրկիզել շինությունը, ինչի հետևանքով 7 սենյակ՝ գույքի հետ, այրվել էր: Հրշեջների հետ համատեղ ուժերով հրդեհը մարվեց:
Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ: Գույքը դիտավորությամբ ոչնչացրած կամ վնասած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ սրճարանը հնարավոր է հրկիզած լինի Արտաշատի 78-ամյա մի բնակիչ:
Օգոստոսի 27-ին կասկածվողը բերման ենթարկվեց բաժին:
Նա տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել:
Հանգամանքները պարզվում են:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին