Կարևոր իրադարձություններ

Ալեքսեյ Նավալնիի մաշկի, արյան նմուշներում հայտնաբերվել է «Նովիչոկ» խմբի թունավոր նյութի հետքեր. ԶԼՄ-ներ

04 Սեպտեմբեր, 2020 20:26
Ալեքսեյ Նավալնիի մաշկի, արյան նմուշներում հայտնաբերվել է  «Նովիչոկ» խմբի թունավոր նյութի հետքեր. ԶԼՄ-ներ

Der Spiegel գերմանական լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ Բունդեսվերի (գերմանական բանակ) լաբորատորիան, Charite կլինիկայի խնդրանքով, ուսումնասիրել է Ալեքսեյ Նավալնիի մաշկի, արյան և մեզի նմուշները և բոլորի մոտ հայտնաբերել «Նովիչոկ» խմբի թունավոր նյութի հետքեր:

Լրատվամիջոցի տեղեկացմամբ այս մասին հայտարարել է պաշտպանության պետքարտուղար Գերդ Հուֆեն ՝ Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարան) անդամների հետ փակ հանդիպման ժամանակ:

 Ենթադրվում է, որ Նավալնին թունավորվելուց հետո խմել է շշի ջրից և այդպիսով թույնի հետքեր թողել դրա վրա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին