Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560
    570

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

Հայկական զինուժի կորուստները 2020–ի հուլիս ամսին

04 Սեպտեմբեր, 2020 17:45
Հայկական զինուժի կորուստները 2020–ի հուլիս ամսին

2020 թվականի հուլիսի 1-31-ը Razm.info-ն արձանագրել է հայկական զինված ուժերի (ներառյալ Արցախի Պաշտպանության բանակի) 7 զինծառայողի մահվան դեպք՝ օգտվելով բաց աղբյուրներից և ՀՀ գլխավոր դատախազության տրամադրած տվյալներից։ Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու Տավուշի հատվածում ծավալվեցին դիրքային մարտեր։

Մարտական

 Կապիտան Սոս Էլբակյանը զոհվել էր հուլիսի 14-ին Տավուշյան մարտերի ընթացքում։ Դեպքի մասին հայտնել էր ՀՀ ՊՆ-ն։

 Մայոր Գարուշ Համբարձումյանը զոհվել էր հուլիսի 14-ին Տավուշյան մարտերի ընթացքում։ Դեպքի մասին հայտնել էր ՀՀ ՊՆ-ն։

 Կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանը զոհվել էր հուլիսի 14-ին Տավուշյան մարտերի ընթացքում։ Դեպքի մասին հայտնել էր ՀՀ ՊՆ-ն։

 Կրտսեր սերժանտ Գրիշա Մաթևոսյանը զոհվել էր հուլիսի 14-ին Տավուշյան մարտերի ընթացքում։ Դեպքի մասին հայտնել էր ՀՀ ՊՆ-ն։

 Շարքային Արթուր Մուրադյանը զոհվել էր հուլիսի 23-ին։ Մուրադյանը Տավուշյան մարտերի ընթացքում հուլիսի 14-ին ստացել էր վիրավորում և տեղափոխվել էր հոսպիտալ։ Դեպքի մասին հայտնել էր ՀՀ ՊՆ-ն։

 Կապիտան Աշոտ Միքայելյանը զոհվել էր հուլիսի 27-ին հակառակորդի դիպուկահարի կրակոցից։ Դեպքի մասին հայտնել էր ՀՀ ՊՆ-ն։

Ոչ մարտական

 Շարքային Ալիկ Մանուկյանը մահացել էր հուլիսի 18-ին։ Մանուկյանին հրազենային վիրավորումով հայտնաբեր էին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահպանության տեղամասում, տեղափոխել էին զինվորական հոսպիտալ, որտեղ էլ մահացել էր։ Դեպքի մասին հայտնել էր ՀՀ ՊՆ-ն։

  Մարտական Ոչ մարտական
Հունվար 0 6
Փետրվար 0 7
Մարտ 1 2
Ապրիլ 0 2
Մայիս 1 4
Հունիս 0 8
Հուլիս 6 1
Ընդհանուր 8 30

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին