Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Սահմանվում է 6-օրյա աշխատանքային շաբաթ.հաստատվել են 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները

04 Սեպտեմբեր, 2020 16:54
Սահմանվում է 6-օրյա աշխատանքային շաբաթ.հաստատվել են 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները

ՀՀ կրթությանգիտությանմշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուրմասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները:

Ուսումնական պլանը սահմանում է միջ­նա­կարգ կր­թու­­թյան բովան­դակության կառուցվածքըհանրակրթական ուսումնական առա­ր­­կա­ներին հատկաց­վող շաբաթական ժամաքա­նակներըըստ բաղադրիչ­­­ների (պետա­կան և դպրո­ցա­կանև հանրակրթական պետական ծրագրի նորմատիվային ծավալըսովորո­ղ­նե­րի շաբաթական ուսում­նական բեռնվածության առա­վե­­լագույն չափըըստ դասարանների:

Համաձայն հրամանի՝ ուսումնական պարապմունքները սկսվում են 2020թ. սեպտեմբերի 14-ին, ավարտվում 2021թ. հունիսի 4-ին՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34՝ 3-12-րդ դասարանների համար։ Բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում սահմանվում է 6-օրյա աշխատանքային շաբաթ։

Ուսումնական հաստատություններում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը կազմակերպվում է վերոնշյալ հրամանով հաստատված ուսումնական պլանների հիման վրա` յուրաքանչյուր սովորողի համար, ըստ անհրաժեշտության, կազմելով անհատական ուսուցման պլան (ԱՈՒՊ):

2-12-րդ դասարաններում գործում է սովորողների գնահատման 10 միավորային սանդղակ։ Գիտելիքների ստուգումների, հիմնական և միջնակարգ կրթության ավարտական և պետական ավարտական քննությունների ժամանակ կիրառվող գնահատման այլ սանդղակները բերվում են գնահատման 10 կամ 20 միավորային գրանցման։ Առաջին դասարանում սովորողներին ընթացիկ և ամփոփիչ գնահատականներ չեն նշանակվում. ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով: Դասի տևողությունը 45 րոպե է:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին